ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Քաղաքական մոտիվներով զուգորդված դասական բռնաճնշում

Քաղաքական մոտիվներով զուգորդված դասական բռնաճնշում
17.05.2026 | 11:46

Նիկոլի օրոք վարչական խախտման համար մարդ կարող է հոգեբուժարանում հայտնվել և այնտեղից մահացած դուրս բերվել:

ՔՊ-ի նախընտրական պաստառը պոկելու համար մարդուն ձերբակալել, վրան քրեական գործ են կարել (արարքը վարչական պատասխատվություն է ենթադրում), հետո տարել հոգեբուժարան, որտեղից վերջինս այլևս դուրս չի եկել:

Փաստորեն, Հայաստանն այլևս մի երկիր է, որտեղ նիկոլի օրոք, պաստառ պոկելու համար, մարդուն կարող են հոգեբուժարան հասցնել, որտեղից մարդ այլևս կարող է դուրս չգալ: Մարդու վրա վարչական իրավախախտման համար քրեական գործ հարուցելը դա քաղաքական մոտիվներով զուգորդված դասական բռնաճնշում է: Ողբերգության հետևանքով մահացած Արմեն Հովհաննիսյանը ռեժիմի և մասնավորապես քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ անպատժելի մահակ դարձած իրավապահ համակարգի հերթական զոհն է:

Դավիթ Ֆիդանյան

Դիտվել է՝ 4321

Մեկնաբանություններ